Փաշինյանը Շենգավիթի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Սահմանադրությանը և այլ թեմաների։

«Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ»,- հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն