Հրդեհ Բազումի լեռնաշղթայի գագաթին. իրականացվել է հրդեհաշիջում

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։29-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝ 19։47-ին։ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվել է խոտածածկույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն