Արդարադատության նախարարը միջազգային գործընկերների հետ քննարկել է նախարարության բարեփոխումներն ու առաջնահերթությունները | armenpress.am

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմավարական ծրագրերն ու առաջիկա առաջնահերթությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության նախարարության ռազմավարական նոր տեսլականը, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, նոր Սահմանադրության մշակման գործընթացը, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանությունը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումները, թվայնացման օրակարգը և այլն։

Նախարարը նշել է նաև, որ մշակվել է նախարարության՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության քարտեզագրման փաստաթուղթը, որը հնարավորություն կտա համագործակցության առավել թիրախային ուղղություններ նախանշել:

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Միջազգային գործընկերներ ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը և քարտեզագրման փաստաթղթից այդ ծրագրերին համապատասխանող ուղղությունները, ինչպես նաև հարցեր են ուղղել նախարար Սրբուհի Գալյանին:

Նախարարը կարևորել է նմանատիպ քննարկումների անցկացումը, որոնք կնպաստեն համագործակցության հետագա խորացմանը՝ հանուն արդար, թափանցիկ և իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատության համակարգի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն