Վարդան Ղուկասյանին մեղսագրվող կաշառքի գործը կգնա դատարան. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը: Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է 1lurer.am-ը։

Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը, ըստ նրա փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում:

Գյումրին մի քանի ամիս ղեկավարած պաշտոնյան մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն