ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ինդոնեզիայում, Թայլանդում և Մալայզիայում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։  Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ում տարածված գրառման մեջ։

«Ցավում ենք Թաիլանդում, Ինդոնեզիայում և Մալայզիայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ, որոնք մարդկային զգալի կորուստների և լայնածավալ ավերածությունների են հանգեցրել: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում աղետի զոհերի ընտանիքներին և մաղթում ուժ ու արագ ապաքինում բոլոր տուժածներին»,-ասված է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն