Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Նոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան՝ հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կոտայքի մարզի գումարտակի պարեկային կարգախումբը երեխային ծառայողական մեքենայով տեղափոխել է Երևան՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն