Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից մեկը | armenpress.am

armenpress.am

Թբիլիսիում ձերբակալվել է «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին։

«Էլիսաշվիլիի ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է»,-այս մասին հայտնել է նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։

Վերջինիս խոսքով՝ քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի ՆԳՆ գլխավոր գրասենյակ։

Նոյեմբերի 28-ին Ալեկո Էլիսաշվիլին մասնակցել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիային։ Նա նաև հետաքննվում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Վրացական երազանք» կուսակցության համահիմնադիր Ալի Բաբաևի ծեծի գործով։

Ալեկո Էլիսաշվիլին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում է անձի նկատմամբ բռնի հետապնդման մեջ՝ կապված նրա քաղաքական գործունեության հետ։

Շարուանկությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն