Ռուբիոն մտադիր է բաց թողնել ՆԱՏՕ-ի հանդիպումը՝ Ուկրաինայի համար կարևոր իրավիճակում. Reuters | 1lurer.am

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է բաց թողնել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը, որը կայանալու է դեկտեմբերի 3-ին Բրյուսելում: Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին: Նշվում է, որ Վաշինգտոնը ներկայացնելու է պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն:

Ռուբիոն այդ որոշումը կայացրել է Ուկրաինայի համար բավական լարված իրավիճակում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի հրաժարականի, ինչպես նաև ԱՄՆ-ի խաղաղ ծրագրի շուրջ ակտիվ աշխատանքի ֆոնին՝ նշել է գործակալությունը։

Reuters-ը գրել է, որ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի բացակայությունը կարող է խորացնել եվրոպական անվտանգությանը Վաշինգտոնի հանձնառության հետ կապված մտահոգությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն