Թրամփը հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին | factor.am

factor.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր ավիաընկերություններին Վենեսուելայի օդային տարածքը համարել փակ:

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրավաճառներին և մարդկանց առևտրով զբաղվողներին. խնդրում ենք Վենեսուելայի օդային տարածքը և նրա շրջակայքը համարել ամբողջովին փակ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում:

Վերջին շրջանում ԱՄՆ-ում ավելի հաճախ է քննարկվում Վենեսուելայում ամերիկյան բանակի ուժերի կողմից ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը: Թե կոնկրետ ինչ կհետևի Թրամփի նախազգուշացմանը, դեռ հայտնի չէ, սակայն այսօր ՝ նոյեմբերի 29-ին, Իսպանիայի և Պորտուգալիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց ավիաընկերություններին առաջիկա օրերին թռիչքներ չիրականացնել Վենեսուելայի օդային տարածքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն