shantnews.am։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական կարգավորման ծրագրի շուրջ ԱՄՆ-Ուկրաինա նախատեսված բանակցություններից առաջ, որոշել է դաշնակիցներին հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի դաշինքը ստեղծվել է Ռուսաստանի դեմ։
«Ես ուզում եմ հիշեցնել մեր դաշնակիցներին, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է Արևմուտքը խորհրդային ագրեսիայից, այսինքն՝ Ռուսաստանից պաշտպանելու համար։
Եվ այն հիմնադրվել է համերաշխության, այլ ոչ թե եսասիրական շահերի վրա։ Հուսով եմ՝ ոչինչ չի փոխվել»,- գրել է նա սոցիալական ցանցի իր էջում։