Հրդեհ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում

 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են՝ նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։07-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում»,- ասվում է հաղորդագրությամ մեջ։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, և իրականացվում է հրդեհաշիջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն