Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահեստային շինության տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատի չշահագործվող տեղամասի կիսաքանդ հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 21։15-ին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ) և 3 չշահագործվող հաստոց:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ։

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն