Հոնկոնգի հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի | azatutyun.am

azatutyun.am

Հոնկոնգի բնակելի համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի, հայտնում է Associated Press-ը:

Հոնկոնգի ոստիկանությունը հայտնել էր, որ դիակներ է հայտնաբերել ինչպես բնակարաններում, այնպես էլ տանիքներին։

Հոնկոնգի հակակոռուպցիոն մարմինը բազմաբնակարան շենքում բռնկված խոշոր հրդեհի հետաքննության շրջանակներում ձերբակալել է 9 մարդու, այդ թվում՝ շինարարական ընկերության երեք աշխատակցի:

Ոստիկանական տվյալներով՝ շենքերը պատված են եղել պաշտպանական ցանցով և պլաստիկով, որոնք կարող են չհամապատասխանել հրդեհային ստանդարտներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն