Դեսպան Հակոբյանը և Իրանի Մեջլիսի նախագահի օգնականը քննարկել են ՀՀ-ԻԻՀ խորհրդարանների միջև շփումների ակտիվացման հարցերը

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնական Աբոլֆազլ Ամույիի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացման և շփումների ակտիվացման հարցերը։ Այդ համատեքստում կարևորվել են խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների առաջիկա փոխայցելությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։

Իրանում ՀՀ դեսպանություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն