factor.am։ Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լավ հնարավորություն» կա Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիր կնքելու համար, գրում է Meduza-ն։
Նախագահական Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ Ուկրաինան ունի «բարդ փոքր խնդիրներ»՝ կապված «կոռուպցիայի իրավիճակի հետ»։
«Նրանք կոռուպցիայի հետ կապված իրավիճակ ունեն, որը չի օգնում [պատերազմը դադարեցնելուն]: Բայց ես կարծում եմ, որ համաձայնագիր կնքելու լավ հնարավորություն կա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
ՌԲԿ Ուկրաինան, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ Ֆլորիդայի բանակցություններում չի հաջողվել վերջնականապես մշակել խաղաղության համաձայնագրի նախագիծը, բայց դա «քայլ առաջ» էր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։