Տաջիկստանը հայտնել է Աֆղանստանի կողմից հարձակումների հետևանքով 5 զոհի մասին | armenpress.am

armenpress.am: Աֆղանստանի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով Տաջիկստանում նախորդ շաբաթ զոհվել է 5 և վիրավորվել՝ ևս 5 մարդ։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի իրավապահ մարմինների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Տաջիկստանի և Աֆղանստանի միջև պետական ​​սահմանին տիրող իրավիճակը և դրա պաշտպանությունն ուժեղացնելու ուղիները։

Էմոմալի Ռահմոնը խստորեն դատապարտել է Աֆղանստանի քաղաքացիների անօրինական և սադրիչ գործողությունները և հանձնարարել պաշտոնյաներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու և նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն