Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի | armenpress.am

armenpress.am: Հոնկոնգի բնակելի համալիրներում գրանցված սարսափելի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի, ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հոնկոնգի իշխանությունները դեկտեմբերի 1-ին հայտարարել են, որ չկանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 13 մարդու։ Նշվում է, որ բնակելի համալիրի վերանորոգման համար օգտագործված սխալ նյութերը դարձել են հրդեհի պատճառ։

Մասնավորապես, հետաքննությունը վերահսկող պաշտոնյաները մամուլի ասուլիսում հայտնել են, որ հրդեհի պահին շենքերի վրա բամբուկե կառույցների շուրջ փաթաթված կանաչ ցանցի մի քանի նմուշների փորձաքննությունները չեն համապատասխանել հրակայունության չափանիշներին։

Հոնկոնգի 32-հարկանի ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրում հրդեհը սկսվել և արագ տարածվել էր նոյեմբերի 26-ի կեսօրին։  Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն