arm.sputniknews.ru։ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում այսօր մեկնարկել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները՝ «Սահանդ հակաահաբեկչություն 2025»-ը։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային ուժերի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Վարժանքները մեկնարկում են դեկտեմբերի 1-ին և կտևեն հինգ օր։
«Այս զորավարժություններին, որոնք անցկացվում են երկրի հյուսիս-արևմուտքում, հինգ երկիր է մասնակցում, ինչպես նաև, հավանաբար, զգալի թվով այլ պետություններ՝ ընդհանուր առմամբ 13-14 երկիր», – ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով` այս վարժանքները ցույց են տալիս, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարին։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ այս զորավարժությունները կարող են նպաստել անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը։