AZAL-ի օդանավի խոցման հետ կապված Բաքուն Մոսկվային 4 պահանջ է ներկայացրել․ Հաջիև | factor.am

Գլխավոր նկարը՝ Reuters-ի

factor.am: Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բրյուսելում EU Today-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական AZAL-ի օդանավի խոցումից հետո առաջացել են որոշակի հույզեր և թյուրըմբռնումներ, սակայն պաշտոնական Բաքվի մտահոգությունները քննարկվել են Դուշանբեում ղեկավարության մակարդակով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը նշել է, որ Բաքուն Մոսկվայից պահանջել է չորս բան՝ պաշտոնական ներողություն, լիարժեք հետաքննություն, մեղավորների պատասխանատվություն և փոխհատուցում։

«Երբ այս հարցերը լուծվեն, մենք կփակենք այս թյուրըմբռնման էջը և կշարունակենք երկու երկրների միջև նորմալ, բարիդրացիական հարաբերությունները»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինայի պատերազմի մասին՝ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «չի ներգրավվի դրանում»։

«Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է, որ չի ներգրավվել և չի ներգրավվի այս հակամարտության որևէ ռազմական բաղադրիչում»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն