Հռոմի պապը Լիբանանի իշխանություններին խաղաղության կոչով է դիմել | azatutyun.am

azatutyun.am: Հռոմի պապը Լիբանան իր անցի ընթացքում դիմել է երկրի քաղաքական առաջնորդներին՝ կոչ անելով խաղաղությունը դարձնել գլխավոր առաջնահերթություն:

Ելույթ ունենալով նախագահի, վարչապետի և այլ քաղաքական առաջնորդների ներկայությամբ՝ Լևոն 14-րդն ասել է, որ Լիբանանը պետք է շարունակի խաղաղ ջանքերը՝ չնայած տարածաշրջանում «չափազանց բարդ, կոնֆլիկտային և անորոշ» իրավիճակին:

Նա նախազգուշացրել է, որ մարդկության ապագան վտանգված է աշխարհում արյունալի հակամարտությունների անսովոր քանակի պատճառով:

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը կոչ է արել լիբանանցիներին չլքել իրենց երկիրը՝ չնայած տարածաշրջանում տարիներ շարունակվող հակամարտությանը և խորը տնտեսական ճգնաժամին։

Այսօր հանդիպելով Բեյրութի կաթոլիկ, ապա սուննի, շիա և դրուզ համայնքների ներկայացուցիչներին՝ հովվապետը նրանց հորդորել է «ամուր մնալ, որպեսզի ոչ ոք ստիպված չլինի փախչել իր երկրից՝ անիմաստ և դաժան հակամարտությունների պատճառով»:

Մերձավորարևելյան այս շրջագայության ընթացքում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այցելել էր նաև Թուրքիա, աղոթել Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում։

Հռոմի պապը Լիբանան է ժամանել Թուրքիայից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն