arm.sputniknews.ru: Եվրոպական առաջնորդները Փարիզում կայացած բանակցությունների արդյունքում առաջընթաց են գրանցել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցցանցում։
«Այսօր լավ քննարկում է կայացել Վլադիմիր Զելենսկու հետ, որը հանդիպել է [Ֆրանսիայի ղեկավար Էմանուել] Մակրոնի և եվրոպական այլ առաջնորդների հետ»,- գրել է նա:
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրոպան մտադիր է կարգավորման վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել այս շաբաթ: