Վրաստանը կքննի բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կողմից քիմիական նյութերի օգտագործման մասին BBC-ի տեղեկությունը | 1lurer.am

1lurer.am: Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախաքննություն է սկսել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքները ցրելու համար Վրաստանի իրավապահ մարմինների կողմից թունավոր քիմիական նյութերի օգտագործման մասին՝ BBC-ի հրապարակած նյութի կապակցությամբ։

Մի քանի օր առաջ BBC-ն հայտնել էր, որ իր հավաքած ապացույցները վկայում են, որ Վրաստանի կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք է օգտագործել Թբիլիսիում ցուցարարների դեմ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ միջազգային դատարաններում հայց կներկայացնի BBC հեռարձակող կորպորացիայի դեմ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար, որը լուրջ վնաս է հասցնում Վրաստանի ազգային շահերին և հեղինակությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն