Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունն ավարտվել է | civilnet.am

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դուստր՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու մեջ։ Ըստ կոմիտեի՝ նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործովդիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ դատավորը իր բարեկամի կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու, այն բավարարելու և դրանով դատական ակտ կայացնելու շահագրգռվածությունից ելնելով, 2022 թվականին որոշում է կայացրել վարույթ ընդունել տվյալ քաղաքացիական գործը, այն պարագայում, որ առկա են եղել նշված դիմումը վերադարձնելու հիմքերը:Քաղաքացիական գործը վարույթ ընդունելուց հետո դատավորը 2022 թվականին տեղի ունեցած դատական նիստում չի բացահայտել դիմումատուի լիազորներկայացուցչի հետ իր ազգակցական կապը, չի անդրադարձել ինքնաբացարկի հիմքերին, և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը, թույլատրել է փաստաբանական գործունեություն իրականացնելու լիազորագիր չունեցող իր ազգականին մասնակցել դատաքննությանը՝ որպես դիմումատուի ներկայացուցիչ:

Նշված արարքները դիտավորությամբ կատարելուց հետո, պարտավոր լինելով իրավունքի մասին վեճի ծագման հիմքով դիմումն առանց քննության թողնելու,դատավորը 2022 թվականին կայացրել է ակնհայտ անարդար վճիռ՝ ամբողջությամբ բավարարվելով իր ազգականի կողմից ներկայացված դիմումը։

Արդյունքում, դատական իշխանության ներկայացուցչի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների չարաշահման հետևանքով անզգուշությամբ առաջացել է ծանր հետևանք՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 38.200.000 ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել նշված դատավորինկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալհամապատասխան միջնորդություն, որը բավարարվել է:Դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ համակցվածկիրառվել են բացակայելու արգելք և 5 մլն ՀՀ դրամի չափով գրավ որպես  խափանման միջոցները:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է,և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն