Հակոբ Արշակյանը ևս չի լինի ՔՊ-ի ցուցակում | azatutyun.am

azatutyun.am։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

Լրագրողների հետ զրույցում Արշակյանը պարզաբանեց, որ տեղափոխվելու է աշխատանքի մասնավոր ոլորտ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար չեն առաջադրվել գործող Ազգային ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը:

ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների ինքնառաջադրման ժամկետը լրացավ նոյեմբերի 30-ին: Առաջադրվելու դիմումներ կարող էին ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն