Բելգիական ոստիկանությունը խուզարկում է ԵՄ կենտրոնակայանը | azatutyun.am

azatutyun.am  Բելգիական ոստիկանությունն այսօր կեսօրին խուզարկել է Բրյուսելում գտնվող Եվրամիության կենտրոնակայանը։ Խուզարկություններն իրականացվել են ԵՄ գրասենյակի այն հարկաբաժնում, որտեղ տեղակայված է դաշինքի դիվանագիտական ծառայությունը։

«Դրան զուգահեռ խուզարկություններ են իրականացվել բելգիական Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպայի քոլեջում»,- հաղորդել է Բելգիայի դատախազությունը՝ նշելով, որ քննչական գործողությունների արդյունքում երեք մարդ է ձերբակալվել։

Բելգիացի իրավապահների պնդմամբ՝ խուզարկություններն ու ձերբակալությունները իրականացվել են ԵՄ երկրների դիվանագետների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ արձանագրված կոռուպցիոն գործարքների առթիվ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն