ԱՄՆ պետքարտուղարը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պահին ամենավիճահարույց հարցը | news.am

news.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պահին ամենավիճահարույց հարցը։

Նրա խոսքով՝ այն, ինչի համար ներկայումս պայքարում են Ռուսաստանն ու Ուկրաինան, «բառացիորեն 30-50 կիլոմետր տարածք է և տարածաշրջանի մնացած 20%-ը»։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է. «Կարծում եմ այն, ինչ ասում է նախագահը՝ սա ամենաանտրամաբանական պատերազմն է: Դա այն պատերազմն է, որը տրամաբանորեն պետք է դադարեցնել, քանի որ իրականում ոչ ոք չի հաղթում պատերազմն ավանդական եղանակով։ Շաբաթական մահանում է 7000 ռուս զինվոր։ 7000 մարդ, դա ավելին է, քան մենք կորցրել ենք որոշ պատերազմներում, որոնցում ամբողջությամբ ներգրավված ենք եղել։ Սա միայն ռուսական կողմի կորուստներն են, չխոսելով արդեն ուկրաինական կողմում տեղի ունեցած ավերածությունների մասին»։

Նա հավելել է, որ Վաշինգտոնն այժմ փորձում է պարզել, «թե ինչի հետ կարող են ապրել ուկրաինացիները, ինչը նրանց կտա անվտանգության երաշխիքներ ապագայի համար»։

Միաժամանակ, ըստ Ռուբիոյի, այս տեսանկյունից որոշակի առաջընթաց է գրանցվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն