arm.sputniknews.ru։ «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք է սկսում` պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց շարժման փաստաբանական խմբի անդամ Գոհար Մելոյանը։
«Հոկտեմբերի 30–ին «Տաշիր կապիտալ» ընկերության կողմից կրկին մուտքագրվեց հոսանքի սակագին իջեցնելու պահանջը։ Այդ ժամանակ ազդարարեցինք, որ հանրային վերահսկողություն ենք մեկնարկում ՀԾԿՀ-ի նկատմամբ, որպեսզի հոսանքի սակագնի իջեցման հիմնավորված և արդարացի պահանջը տեղի ունենա։ Այսօր դեկտեմբերի 3-ն է, բայց մինչև օրս ՀԾԿՀ-ն այդ դիմումն անպատասխան է թողել։ Հետևաբար մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք՝ հանրագրի տեսքով»,- ասաց Մելոյանը։