Ստուգվել է 1706 մեքենա, ուժեղացուցիչներով և խլացուցիչներով երթևեկող 270 ավտոմեքենայի սարքերը առգրավվել են

Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է եղել ստանդարտին չհամապատասխանող աուդիոհամակարգով և կառուցվածքով չնախատեսված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների հայտնաբերման ակտիվ աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Միայն նոյեմբերին Պարեկային ծառայությունը հանրապետությունում ստուգել է 1706 ավտոմեքենա: Հայտնաբերվել է ստանդարտներին չհամապատասխանող 270 տրանսպորտային միջոց: Բոլոր դեպքերով տրանսպորտային միջոցների տվյալ սարքավորումներն առգրավվել են։
Հատկապես վերջին շրջանում հանրային դժգոհությունների առիթ դարձած միտումն այսպիսով կանխարգելվել է, ստացվող ազդակների ծավալները էականորեն նվազել են։

Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են բացասական պրակտիկան առհասարակ վերացնելու նպատակով․ բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են վարչական պատասխանատվության:

Չնայած պատասխանատվության ենթարկված վարորդների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ հանրային անվտանգությունը բոլորիս առաջնահերթությունն է։
Ուստի հորդորում ենք ինքնակամ հեռացնել ստանդարտին չհամապատասխանող սարքավորումերը, այլապես Ոստիկանությունը շարունակելու է կիրառել օրենքով սահմանված խիստ վարչարարություն։

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածով՝ արգելվում է

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն