Խաղաղության բանակցություններում Ուկրաինան պետք է ուժեղ դիրքում լինի. Ռյուտե | azatutyun.am

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր հայտարարել է՝ լավ է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ խաղաղության բանակցությունները շարունակվում են, բայց «անհրաժեշտ է համոզվել, որ Ուկրաինան գտնվում է հնարավորինս ուժեղ դիրքում»:

Երեկ Մոսկվայում տեղի ունցեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Ուկրաինայում խաղաղության հարցով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն հասել փոխզիջման, և խաղաղությունը ո՛չ մոտ է, ո՛չ էլ հեռու: Նա նշել է, որ կողմերը չեն կարողացել փոխզիջման գնալ ամենաբարդ հարցերից մեկի՝ տարածքային վեճերի շուրջ։

«Կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տարածքների հարցը և համաձայնել են շարունակել շփումները: Ուկրաինայի համար դեռևս փոխզիջումային ծրագիր չկա. որոշ ամերիկյան առաջարկներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները՝ ոչ», – ասել է ՌԴ նախագահի օգնականը:

Նախքան բանակցությունների ավարտը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դուբլինում ելույթ ունենալով հայտարարել է, որ ամեն ինչ կախված կլինի Մոսկվայում կայանալիք բանակցություններից, բայցև վախենում է, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել հետաքրքրությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։

«Հեշտ լուծումներ չեն լինի… Կարևոր է, որ ամեն ինչ արդար և բաց լինի, որպեսզի Ուկրաինայի մեջքի հետևում խաղեր չլինեն», – հայտարարել է Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն