ԱԺ-ում քննարկվեց ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին փոփոխված արձանագրությունը վավերացնելու հարցը | 1lurer.am

1lurer.am։ 2007 թվականին Հայաստանը, ի թիվս ԱՊՀ մասնակից այլ պետությունների, ստորագրել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, որը հետագայում ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Փոփոխությունների ենթարկված փաստաթուղթը վավերացրել են մի շարք երկրներ, Հայաստանին ևս առաջարկվում է հաստատել արձանագրությունը՝ կից կանոնադրությամբ:

Թեմային առնչվող նախագիծը՝ ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 12-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու հարցը, Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Այս պահի դրությամբ արձանագրություն ստորագրած 7 երկրներից, այն է՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, ՌԴ, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան, արդեն իսկ 5 երկիր վավերացրել են արձանագրությունը:

Այս արձանագրությունն այն մասին է, որ 2007 թվականի՝ այս խորհրդի գործունեության մասին համաձայնագրում և դրան կից կանոնադրության մեջ փոփոխություներ են կատարվել: Հայաստանը կդառնա վեցերորդ երկիրը, որը կվավերացնի այն»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն