Արմավիրի մարզի Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում, դեկտեմբերի 3-ին հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արմինե Մկրտումյանի դին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ նշանակվել են փորձաքննություններ։
1983 թվականին ծնված Արմինե Մկրտումյանը դեկտեմբերի 1-ից ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որոնվում էր որպես անհետ կորած։