Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ համաձայնություն տվեց «Գյումրի համայնքի կարիքների համար սոցիալական բազմաբնակարան շենքի կառուցում (2 փուլով)» սուբվենցիոն հայտին։ Հարցը քննարկվեց դեկտեմբերի 3-ին՝ արտահերթ նիստի ժամանակ։ Ի տարբերություն նախորդ՝ նոյեմբերի 11-ի նիստի, այս նիստին քվորում ապահովվեց և նիստը կայացավ։
Ավագանու արտահերթ նիստի օրակարգային հարցերից էր 2026 թվականի սուբվենցիոն երեք հայտերի քննարկումը․ առաջինը վերաբերում էր փողոցաշինությանը՝ 21 երկրորդական փողոցների ընդհանուր 7 կմ երկարությամբ հիմնանորոգմանը, երկրորդը՝ սոցիալական բազմաբնակարան շինության կառուցմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 800 000 000 (մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն) դրամ, որից 1 080 000 000 (մեկ միլիարդ ութսուն միլիոն) դրամը (60%) համաֆինանսավորման ձևով ներդնում է համայնքը․ 390 000 000 (երեք հարյուր իննսուն միլիոն) դրամը՝ 2026 թվականին, 690 000 000 (վեց հարյուր իննսուն միլիոն) դրամը՝ 2027 թվականին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում