factor.am։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որը Ռուսաստանից պահանջում է «ապահովել բռնի տեղահանված կամ արտաքսված ուկրաինացի երեխաների անհապաղ, անվտանգ և անվերապահ վերադարձը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բանաձևին աջակցել են Գլխավոր վեհաժողովի մասնակից 91 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, դեմ է քվեարկել 12, ձեռնպահ՝ 57 երկիր։ Դեմ քվեարկողների թվում են Բելառուսը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը և հենց Ռուսաստանը։
Հայաստանը բանաձևին ձեռնպահ է քվեարկել, Վրաստանը՝ կողմ, իսկ ահա Ադրբեջանն ու Թուրքիան քվեարկությանը չեն մասնակցել։
Բանաձևը պահանջում է, որ Մոսկվան «անհապաղ դադարեցնի» ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխումը, նրանց ընտանիքներից բաժանելը, քաղաքացիության փոփոխությունը և ինդոկտրինացիան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։