Մենք հիմա շատ մոտ ենք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելուն. Փաշինյան | news.am

news.am: Մենք հիմա շատ մոտ ենք և պետք է մի եզրափակիչ ջանք գործադրենք Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին, բայց պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ ծայրահեղ աղքատությունը վերացնելու ճանապարհին նույնպես կրթությունը առաջնային ռազմավարություն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ձեզ երկու բան պատմել։ Ես ինչ որ պատմում եմ, խնդրում եմ որևէ մեկը սա չընկալի որպես մեղադրանք կամ քամահրանք։ Ես ուզում եմ, որ մենք առերեսվենք մեր պրոբլեմներին։ Ես կարդում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զեկույցը, որտեղ ասվում է, որ անապահովության համակարգում գտնվող ընտանիքը, օրինակ, ստանում է 100–150 հազար դրամ աջակցություն, բայց սոցիալական աշխատող գնում է և զեկույց է գրում, որ ընտանիքի երեխաները գտնվում են սանիտարահիգիենիկ ծայրահեղ պայմաններում։

Մենք ընդունում ենք, որ այդ մեր տված գումարը չի կարող հերիքել «ռոկոկո սերվիս» ունենալու համար, այն սերվիսից, որ դնում ենք պահարանը և չենք օգտագործում, բայց ոչ մի հաշվարկ չկա, որ այդ գումարը, որը պետությունը տալիս է, բավարար չէ բավարարին մոտիկ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել այն երեխաների համար, որոնք, բառիս բուն իմաստով աղբի մեջ են ապրում։ Հասկանու՞մ եք, այս մարդկանց ծայրահեղ աղքատությունը ուզում եք տանենք կրկնապատկենք, եռապատկենք, չի փոխվելու մինչև մենք կրթությամբ չգնանք այդ ճանապարհին»,–ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն