armenpress.am: Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը սահմանափակումներ է մտցնում FaceTime ծառայության նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռոսկոմնադզոր»-ից հայտնել են, որ որոշումը պայմանավորված է այն փաստով, որ ըստ իրավապահ մարմինների՝ FaceTime-ն օգտագործվում է երկրում ահաբեկչական գործողությունները համակարգելու, ահաբեկիչներ հավաքագրելու, քաղաքացիների նկատմամբ խարդախություններ և այլ հանցագործություններ կատարելու համար։
FaceTime-ից օգտվողների քանակը մեծացել էր այն բանից հետո, ինչ Ռուսաստանում սկսել էին խափանումներ արձանագրվել WhatsApp և Telegram հավելվածներով կատարվող զանեգրի ժամանակ։