Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում

Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում։ Այս մասին զգուշացնում են ԿԲ-ից։

«Վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել  են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

«Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ  հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- հայտնում են Կենտրոնական բանկից:

Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող ԿԵՂԾ ապացույցի օրինակը՝ ստորև

Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող ԿԵՂԾ ապացույցի օրինակ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն