factor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, որոշում է ստորագրել և հաստատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Այն էական փոփոխությունների է ենթարկվել։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր կազմում այլևս չկա։ Նա զբաղեցնում էր խորհրդի նախագահի պաշտոնը։ Նշենք, որ խորհրդում ընդգրկելու համար առաջադրումներ են լինում հիմնադրի, լիազոր մարմնի անունից, պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողության կողմից։
Հիմնադրի կողմից, նախկին 4-ի փոխարեն, 5 անդամ է առաջադրվել։ Նրանք են՝
Արայիկ Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,
Ռուբեն Սիմոնյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ,
Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Խաչատուր Խաչիկյան – ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ,
Կարեն Ղարիբյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ։
Լիազոր մարմնի կողմից, նախկին 4-ի փոխարեն, 5 անձ է առաջադրվել։ Նշենք, որ նախկինում Տիգրան Ավինյանը հենց լիազոր մարնի կողմից էր առաջադրվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։