Թրամփը ներում կշնորհի Ադրբեջանի օգտին գործելու համար շուրջ 600 000 դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող կոնգրեսական Հենրի Կուելյարին | 1lurer.am

1lurer.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներում կշնորհի Թեքսաս նահանգից դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելյարին՝ «կաշառակերության և դավադրության դաշնային գործով»: Ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել շուրջ 600 000 դոլար կաշառք ստանալու համար՝ Ադրբեջանի համար նպաստավոր օրենսդրության ընդունման աջակցելու նպատակով։

Թրամփը Truth Social-ի իր էջում գրել է, որ անվերապահորեն ներում է շնորհում Կուելյարներին՝ պնդելով, որ Բայդենը հարձակվել է արդարադատության համակարգի վրա և իր քաղաքական հակառակորդների դեմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն