Մոսկվան կոշտ արձագանքով է սպառնում Եվրոպայում սառեցված ակտիվների հետ անօրինական քայլի դեպքում | azatutyun.am

azatutyun.am։ Ռուսաստանը սպառնացել է ամենակոշտ կերպով արձագանքել, եթե Եվրամիությունն անօրինական գործողություն ձեռնարկի Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հետ։

«Մոսկվան արդեն պատրաստում է իր հնարավոր պատասխանը»,- հայտարարել է Արտգործնախարարության խոսնակը։

Եվրոպական հանձնաժողովը երեկ առաջարկեց ռուսական ակտիվները որպես վարկ տրամադրել Ուկրաինային, պայմանով, որ Կիևը այն մարի, եթե Ռուսաստանը փոխհատուցի արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմի հասցրած վնասները։

Բելգիան, որտեղ գտնվում է սառեցված ակտիվների մեծ մասը, երեկ հայտարարել էր, թե առաջարկը չի փարատել իր հիմնական մտահոգությունները, և Բրյուսելում մտավախություն ունեն, որ ռուսական դատական հայցերի դեպքում կարող են մնալ միայնակ վտանգի առաջ։

Եվրահանձնաժողովի նախագահը, սակայն, հավաստիացնում է, թե միությունը պատրաստ է երաշխիքներ տրամադրել։ Այս հարցով վերջնական որոշումը կկայացվի այս ամսվա վերջին, երբ այն քննարկվի ԵՄ անդամ երկրների առաջնորդների հավաքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն