ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Ըստ նախագծի՝ առաջին փուլում ապահովագրվելու են երկու խմբեր՝ պետության կողմից ապահովագրվող անձինք՝ մինչև 18 տարեկանները, 65 և ավելի տարիք ունեցողները, 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք (I, II, III խմբեր), սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։

Ավանեսյանի խոսքով՝ 2026 թվականից առողջության համապարփակ ապահովագրական համակարգին կմիանան ամսական 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։

Տարեկան փաթեթի արժեքը սահմանվել է 129 600 դրամ, իսկ վճարումները կկատարվեն ամսական կտրվածքով՝ 10 600 դրամ։

Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների ցանկը, ըստ Անահիտ Ավանեսյանի, նախագծի ընդունվելուց հետո կդրվեն Կառավարության քննարկմանը և կընդունվեն: Դրանից հետո կհրապարակվեն, և ցանկերը հասանելի կլինեն Armed հավելվածում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն