Սլովակիան և Հունգարիան պատրաստ են ԵՄ դատարանում պաշտպանել ռուսական գազի ներմուծման իրենց իրավունքը | armenpress.am

armenpress.am Սլովակիան և Հունգարիան մտադիր են Եվրամիության արդարադատության դատարանում բողոքարկել Եվրոպական հանձնաժողովի որոշումը ռուսական գազի գնումներից հրաժարվելու մասին: Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը:

Եվրահանձնաժողովի այս որոշումը լավ չէ և կվնասի ոչ միայն Սլովակիային և Հունգարիային, այլև ԵՄ մրցունակությանը։ Բավարար քանակությամբ մատչելի գնով գազը մեր ազգային տնտեսության ամենակարևոր հենասյուներից մեկն է, և դրանով ենք մենք պաշտպանում մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեները։ Ահա թե ինչու ենք մենք ցանկանում օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ նման վնասակար նախաձեռնությունները չեղյալ համարելու համար, այդ թվում՝ ԵՄ արդարադատության դատարանում», – գրել է Յուրայ Բլանարը Facebook-ի իր էջում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն