armenpress.am Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն միշտ հետևողականորեն ձգտել է Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ հրապարակված փաստաթղթերի առնչությամբ ռուսական կողմը նպատակահարմար է համարում ներկայացնել իր գնահատականը։
«ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց մշակմանն ու ընդունմանը Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, հաստատում են, որ երեք տասնամյակ շարունակ մեր երկիրը՝ որպես միջնորդ և Մինսկի խմբի համանախագահ, հետևողականորեն ձգտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը»,- նշել է Զախարովան՝ հավելելով, որ այդ մոտեցումը միշտ հիմնված է եղել երկու հիմնական սկզբունքների հավասարակշռության վրա՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարգման և Ղարաբաղի բնակչության իրավունքների ու շահերի ապահովման՝ միջազգային ճանաչված նորմերի ու սկզբունքների համաձայն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։