Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Բոճորիշվիլի | 1lurer.am

1lurer.am Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը՝ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում:
Նա ողջունել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Բոճորիշվիլու խոսքով՝ այդ պատմական համաձայնագիրն ամուր հիմք է ստեղծում Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և զարգացման համար։
«Վրաստանը վճռականորեն շարունակում է խթանել խաղաղությունը և տարածաշրջանային գործակցությունը։ Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու, ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- հավելել է Բոճորիշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն