Միրզոյանը քննարկել է Միացյալ Թագավորության հետ ռազմավարական գործընկերության զարգացման հարցերը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներայացրել է «ԹՐԻՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող ակտիվ աշխատանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն