Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և նրանց վերադարձի իրավունքի մասին | factor.am

factor.am։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանական ժողովուրդը, իր պետականության և մշակույթի հին պատմությամբ, վերջին երկու դարերի ընթացքում բազմիցս բախվել է զրկանքների, տեղահանության և ցեղասպանության»։ Այս մասին նա ասել է Բաքվում այսօր ընթացող «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» թեմայով 3-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Ալիևը կրկին խոսել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և նրանց վերադարձի իրավունքի մասին։

«Հայաստանում բնակվող ադրբեջանցիների բռնի տեղահանումը, նրանց ունեցվածքի բռնագրավումը, ինչպես նաև նյութական և մշակութային արժեքների բռնագրավումը, ոչնչացումը և օտարումն այժմ պատմական փաստեր են, որոնք հաստատված են  փաստաթղթերով։ Պատմականորեն Հայաստանը ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում բնակվող ադրբեջանցիների հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, նրանց սրբավայրերը և գերեզմանատները՝ իր տարածքից ադրբեջանական ժողովրդի հետքերը ջնջելու համար։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայերի կողմից ադրբեջանցիների դեմ մարդկության դեմ կատարված հանցագործությունները միջազգային իրավունքի համաձայն գնահատելու համար, և որ միջազգային հանրությունն աջակցի մեզ այս հարցում»,- նշում է Ալիևը։

Նա նաև «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի իրավունքից է խոսել՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում ամրագրված վերադարձի իրավունքի շրջանակում»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն