Հայտնաբերվել է Արմավիրի մարզում 42–ամյա կնոջը կյանքից զրկած տղամարդը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է 42-ամյա Արմինե Մկրտումյանի սպանությունը։ Նրա անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։  Դեկտեմբերի 3-ին Վաղարշապատի համայնքային ոստիկանները Գրիբոյեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում դի էին հայտնաբերել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Դեկտեմբերի 4-ին Մեծամոր քաղաքում հայտնաբերվել, սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել Արմավիր գյուղի 35-ամյա բնակիչը, որը խոստովանել է, որ ինքն է սպանել է 42-ամյա կնոջը։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի ջրատարներից մեկում հայտնաբերվել էր որպես անհետ կորած որոնվող 42-ամյա Արմինե Մկրտումյանի դին։ Նրա մարմինը հայտնաբերվել է Խորունք և Գրիբոյեդով համայնքների միջև ընկած դաշտամիջյան հատվածում՝ ջրատարում՝ մարմնական վնասվածքներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն