Պուտինը խոստացել է շարունակել վառելիքի «անխափան մատակարարումները» Հնդկաստանին | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է շարունակել վառելիքի «անխափան մատակարարումները» Հնդկաստանին:

Կրեմլի ղեկավարն այդ մասին հայտարարել է Նյու Դելիում, որին Միացյալ Նահանգները հորդորում է հրաժարվել ռուսական նավթից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսին 50 տոկոսանոց մաքսատուրք է սահմանել հնդկական արտադրանքի մեծ մասի վրա, պատճառաբանելով, թե Նյու Դելին էներգակիրները ներմուծում է Ռուսաստանից՝ ֆինանսավորելով պատերազմն Ուկրաինայի դեմ։

Վարչապետ Նարենդրա Մոդին, որը մինչ օրս մերժել է Վաշինգտոնի պահանջը, շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին Հնդկաստանի նկատմամբ նրա «անսասան նվիրվածության» համար։

Սա Պուտինի առաջին այցն է Հնդկաստան՝ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից հետո, որի ընթացքում նրան դիմավորել են կարմիր գորգով ու պատվո պահակախմբով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն