Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուսը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։
Գրիպի դեմ պատվաստումը՝
Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը,
Կանխարգելում է հիվանդության բարդությունները:
Միաժամանակ.
Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը:
Հնարավորինս շա՛տ հեղուկներ օգտագործեք:
Հաճախակի՛ օդափոխեք փակ տարածքները:
Պահպանե՛ք հազի ու փռշտալու կանոնները:
Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ:
Անհարկի մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ:
Հագնվե՛ք եղանակին համահունչ:
Հետևե՛ք անձնական հիգիենային»,- ասված է հաղորդագրությունում: