Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երկուսը ձերբակալվել են | armenpress.am

armenpress.am Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, երկուսը ձերբակալվել են։

Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երկու անձ ձերբակալվել է»,- հայտնում է Ավդալյանը։

Ըստ 1lurer.am-ի՝ մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին:

Այս մեղադրանքով այժմ ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանն ու Կարապետ Ղուկասյանը: Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն