azatutyun.am Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Ալի Ասադովի հետ։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Երկու երկրների վարչապետերը քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման հետ կապված հարցեր։
Միշուստինը և Ասադովը ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջխաղացման կարևորությունը, ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում»,-ասված է հաղորդագրության մեջ։